Sunday, November 24, 2013

Մուշեղ Գալշոյան

Մուշեղ Գալշոյանը ծնվել է 1933 թվի դեկտեմբերի 13-ին Հայաստանի Թալինի շրձանում, բայց նա մինջև կյանքի վերջ գիտակցում էր ,որ նա սասունցի է։ Նրա ծնողները սասունցի փախստականներ էին, որոնք Արևելյան Հայաստանին հասնելով՝ բնակության վայր ընտրեցին Թալինը։
Գալշոյանը կարծես ներծծել էր իր մեջ Սասնա երկրին վերաբերող բոլոր հուշերն ու տեղեկությունները, և հետագայում, երբ սկսեց գրել ջարդից վերապրած սասունցիների մասին, թվում էր, թե նա ինքը եղել էր նրանց հետ Սասնա լեռներում, ապրել նրանց խաղաղ կյանքը, ջարդի ու տեղահանության մղձավանջը։
Գալշոյանը եղել էր լրագրող <<Ավանգարդ>> թերթում և <<Գարուն>> ամսագրում աշխատած տարիներին, լրագրական հոդվածներին զուգընթաց,նա գրեց իր առաջին վիպակը՝<<Ձորի Սիրոն>>, որը նրան բերեց հասուն գրողի համարում։ Ձորի Միրոնը սասունցի փախստական էր, ով կորցրել է ընտանիքը, բոլորի հետ հասել Թալին և տուն կառուցել: 
Մուշեղ Գալշոյանը մահացավ 1980-ին, Կաթնաղբյուր գյուղում, հրացանի պատահական կրակոցից, հայրենի դաշտում։ Այդ կրակոցը շատ նման էր այն կրակոցին, որից սպանվեց իր հերոսներից մեկը՝ հովիվ Առաքելը։ Ինչպես Առաքելին, այնպես էլ Գալշոյանին հանգիստ չէր տալիս Ֆիդայիների՝ իր այնքան սիրած ազատամարտիկների հիշատակը, և հրացանի այդ պատահական կրակոցների մեջ անպայման կյանքն ինքը խորհրդանշական իմաստ է դնում՝ ընդգծելով Գալշոյանի ու հերոսի հավատարմությունը, կապը ֆիդայական ավանդներին:

No comments:

Post a Comment