Thursday, November 21, 2013

Պտերի (պտերանմանների) բազմացումը նույնպես կատարվում է սեռական և անսեռ սերունդների հերթափոխումով : Հասուն ` տերևացողուննավոր պտերը անսեռ սերունդն է ։ Պտերների տերևի ստորին մակերեսին գտնվող գորշ թմբիկները կոչվում են սպորանգիումներ , որոնց մեջ հասունաում են սպորները։ Առանձին սպորանդիումներն անզեն աչքով դժվար է տեսնել ։ Սպորները շատ փոքր են և կարելի է տեսնել միայն մանրադիտակով ։ Յուրաքնչյուր սպոր իրենից ներկաըացնում է մեկ բջիջ `կորիզով , ցիտոպլազմայով և սննդսնյութերի անհրաժեշտ պաշարով : Սպորների հասունանալուց հետո սպորանգիումների պատերը պատռվում են , և սպորները քամու օգնությամբ տարածվում են : Ընկնելով խոնավ հոցի վրա ` սպորները ծլում են , և նրանցից առաջանևմ են 1-2 սանտիմետր տրամագծով կանաչ սրտաձև թիթեղիկ` նախածիլ ։ Նախածիլը ռիզոիդներով ամրանում է հողին ։ Հողի կողմին ուղղված նախածիլի ստորին մասում զարգանում են արական և իգական սեռական օրգաններ ։ Արական սեռական օրգանները կոչվում են անթերիդներ, իսկ իգականը ` արքեգոնիումներ : Նրանց մեջ զարգանում են սերմնաբջիջներ և ձվաբջիջներ : Նախածիլը պտերի սեռական սերունդն է : Ջրի կաթիլով սերմնաբջիջները լողում են դեպի ձվաբջիջները , թափանցում են նրանց մեջ : Գամետները միաձուլվում են և կատարվում է բեղմնավորում : Բեղմնավորումից հետո ձևավորվում է կանաչ նախածիլի հաշվին : Սաղմն անմիջապես սկսում է ծլել , առաջանևմ է մանր տերևներով երիտասարդ պատերը : Հետագա զարգացումը և հասուն պտերի առաջացումը դանդաղ են ընթանում : Միայն մի քանի տարի անց ձևավորվում են պտերի խոշոր տերևները : Պտերը բազմանում են նաև վեգետատիվ ճանապարհով ` կոճղարմատների առանձին մասերով ։

No comments:

Post a Comment