Wednesday, December 11, 2013

Տնային աշխատանք

4 տարի առաջ ես և իմ ընկերուհիները որոշել էինք զանգահարել մի անծանոթ համարի և այսպես ասած գժվեցնել: Մենք զանգեցինք մի անծանոթ կնոջ համարին, և ասացինք թե մենք հազար համարների միջից ձեր համարն ենք ընտրել, և դուք ստանում էք մեր գլխավոր մրցանակը: Իսկ մրցանակը դա հինգ միլիոն դրամն է : Նա միքիչ զարմացավ հետո հեռախոսը անջատեց: Մենք շարունակեցինք անընդմեջ զանգել և նա ասաց, որ ոստիկանություն կդիմի: Մենք իհարկե չէինք հավատում և շարունակում էինք զանգելը: Մի երկու զանգից հետո վերցրեց մի տղամարդ ասելով, որ նա ոստիկան է , մենք մի քիչ վախեցել էիինք բայց դա մեզ չեր խանգարում: Միքիչ անց  մեր ծնողները տեսան և ընկերուհուս տատիկը հեռախոսը վերցրեց և պատմեց , որ երեխաներ են եղել և այդպիսի բաներ: Հետո  պարզվեց ,որ այդ մարդը նրա ամուսինն է բայց նա իրոգ ոստիկան էր:

No comments:

Post a Comment