Friday, May 13, 2016

Голивудский Свинкс перевод


Հոլիվուդյան Սֆինքսը

Հանրահայտ ամերիկացի դերասանուհի Գրետա Գարբոն Շվեդիայից է գնացել նվաճելու Հոլիվուը։ Երբ նա դեռ նոր էր գնացել, ամաչում էր իր ակցենտից, և աշխատում էր ինչքան հնարավոր է քիչ խոսել մարդկանց հետ։ Այդ սովորության համար Գրետային նույնիսկ կոչում էին Հոլիվուդյան սֆինքս։ Հետագայում նույնպես  ի տարբերություն դերասանուհիների մեծամասնության, նա խուսափոում էր ժուրնալիստների հետ շփումից ու զգույշորեն հետ էր պահում իր ներքին աշխարհը և անձնական կյանքը մարդկանցից, ովքեր փորձում էին ուսումնասիրել նրա կյանքը։ «Գրետան նույնիսկ թաքցնում է՝ թե ինչ է կերել նախաճաշին» կատակում էին նրա ընկերները, իսկ Գրետան ինքն ասում էր ժուրնալիստներին, որ երբ նա նոր էր եկել նման էր նավի առանց ղեկի և քամու մեջ, ՝ վախեցած, մոլորված և միայնակ։ Ասում էր, որ նա անշնորք էր, սարսափելի և շատ լարված ու ամաչում էր իր անգլերենից։ Այդ իսկ պատճառով էլ, կառուցեկ էր իր շուրջ անքանդ մի պատ և ապրում էր նրա հետևում, պատնեշվելով ամբողջ աշխարհից։ Հայտնի լինելը հեշտ գործ չե, պահանջում է լիքը ժամանակ՝ ասում էր Գրետան շատ լրջորեն։

No comments:

Post a Comment