Sunday, May 8, 2016

Արծաթ

Քիմիական տարի նշան

Ag

Կարգաթիվ

47


Միջուկի լիցք

+47


Հարաբերական ատոմային զանգված Ar


Ar(Y)=108


Մեկ ատոմի զանգված Mo


Mo(Y)=1765,8


Ատոմի բաղադրություն


(47p. 61n) 47e


Պարբերություն

5


Խումբ և ենթախումբ

1  խումբ  2 ենթախումբ


Ատոմի կառուցվածք


1S(1), 2S(2) 2P(6) 2D(10), 3S(2) 3P(6) 3D(10), 4S(2) 4P(6), 5P(2)


Մետաղ է



Բնության մեջ


Բնության մեջ արծաթը հանդիպում է ինչպես բնածին վիճակում, այնպես էլ
Արծաթե կանթեղ (1734 թ.)
միացությունների ձևով (արգենտիտ, պիրարգիրիտ, կերարգիրիտ): Արծաթի հիմնական մասը, որպես կողմնակի արգասիք, կորզվում է այլ մետաղների (ցինկ, կապար, կոբալտ, պղինձ) արդյունահանման ժամանակ:

















Ստացում

Արդյունաբերության մեջ արծաթը ստանում են հիմնականում կապարի և պղնձի կոնցենտրատների վերամշակումից։ Սև պղնձից արծաթը անջատում են էլեկարոլիտային ռաֆինացման ժամանակ։ Սև կապարից արծաթն անջատում են ցինկի միջոցով։ Լուծվելով ցինկում՝ այն անջատվում է ցինկի փրփուրի հետ, որից ցինկը հեռացնում են թորելով (1250 °C)։
Արծաթի վերջնական մաքրումը կատարվում է էլեկտրոլիզով։ Արծաթային հանքանյութերից արծաթը ստանալու համար հանքանյութերը ենթարկում են գրավիտացիոն հարստացման, ապա անջատում են արծաթը ցիանացման եղանակով։ Պիրիտային և այլ թափոննելում պարունակվող արծաթը անջատելու համար ենթարկում են քլորացնող բովման և ապա ցիանացման։ Ցիանային լուծույթից արծաթը նստեցնում են ցինկով կամ ալյումինով։ Արծաթը անջատում են նաև իոնափոխանակման եղանակով և օրգանական լուծիչներով էքստրակտելով։

Քիմիական հատկություններ

Խոնավ օդում արծաթը կլանում է թթվածին՝ առաջացնելով օքսիդի չափազանց բարակ (~12A) պաշտպանական շերտ։
\mathsf{Ag + O_{2} = Ag_2O}
Արծաթի միացությունները թթվածնի հետ ստանում են անուղղակի ճանապարհով։ Հայտնի են Ag2O և AgO կայուն և չափազանց անկայուն Ag2O3 օքսիդները։
\mathsf{4Ag + O_{3} = Ag_2O_2 + Ag_2O}
Ag2O լույսի ազդեցությամբ դանդաղ քայքայվող դարչնագույն բյուրեղական նյութ է։
\mathsf{2Ag + 1/2 O_{2}  + H_2S = Ag_2S + H_2O}
Հեշտությամբ վերականգնվում է ջրածնով։ Լուծվում է ջրում (0,013 գ/լ, 20 °C-ում), թթուներում և ամոնիումի հիդրօքսիդում։
\mathsf{3Ag + HCl + HNO_3 = 3AgCl + NO + 2H_2O}
Օգտագործվում է օրգանական սինթեզում, հակագազերում։ Ag2O-ի ջրային լուծույթը հիմնային է, որը, ըստ երևույթին, արծաթի հիդրօքսիդի (AgOH) առկայության արդյունք է։ AgO մուգ մոխրագույն մետաղափայլ բյուրեղական նյութ է։ Քայքայվում է 100 °C-ում, 110 °C-nւմ պայթյունով։ Լուծվում է թթուներում, օքսիդիչ է։ Օգտագործվում է «գերօքսիդային» գալվանական էլեմենտներ պատրաստելիս։ Ատոմական ջրածնի և արծաթի փոխազդմամբ ստացվում է արծաթի հիդրիդը՝ AgH, որը խոնավության առկայությամբ արագ քայքայվող սպիտակ բյուրեղական նյութ է։
Սենյակային ջերմաստիճանում արծաթը փոխազդում է հալոգենների հետ՝ առաջացնելով համապատասխան հալոգենիդի պաշտպանական շերտ։ Ջերմաստիճանի բարձրացումը և խոնավության առկայությունը հեշտացնում են հալոգենիդի առաջացումը։ AgF բաց դեղնավուն, ամորֆ նյութ է։ Լավ լուծվում է ջրում։ AgF2 և Ag2F ջրի առկայությամբ անկայուն են։
\mathsf{Ag + F_{2} = 2AgF_2}
Չոր օդում և տեսանելի լույսի ազդեցությամբ ֆտորիդները կայուն են։
\mathsf{2Ag + I_{2} = 2AgI}
Արծաթի յոդիդը (բաց դեղնավուն բյուրեղներ) ջրում վատ լուծվող նյութ է։ Լույսի ազդեցությամբ քայքայվում է, օգտագործվում է լուսանկարչության մեջ։ Արծաթը միանում է ծծմբին և նրա ցնդող միացություններին՝ առաջացնելով սուլֆիդ՝ Ag2S , որը սև, ջրում անլուծելի լուսազգայուն նյութ է․ ստացվում է արծաթի լուծելի աղերիև ծծմբածխածնի փոխազդմամբ։
\mathsf{2Ag + S = Ag_{2}S}
\mathsf{2Ag + H_{2}S = Ag_{2}S + H_{2} {\uparrow}}
Արծաթը ազոտին անմիջականորեն չի միանում։ Հայտնի են անկայուն արծաթի նիտրիդը՝ Ag3N (շագանակագույն, պինդ նյութ), և արծաթի ազիդը՝ AgN3 (սպիտակ բյուրեղներ, որոնք տաքացնելիս կամ հարվածից պայթում են։
Ածխածինը միանում է արծաթին միայն շիկացնելիս՝ առաջացնելով արծաթի կարբիդ՝ Ag2C2, որը սպիտակ փոշի է, պայթում է հարվածից և ուժեղ լուսավորումից։
Մետաղների հետ արծաթը առաջացնում է համաձուլվածքներ։ Ա․ լուծվում է թթուներում միայն օքսիդիչների առկայությամբ։
\mathsf{Ag + FeCl_{3} = AgCl + FeCl_{2}}
Լավ լուծվում է HNO3-ում, եռացող խիտ է H2SO4-ում։ Արծաթի աղերը մեծմասամբ ջրում վատ են լուծվում։
\mathsf{Ag + 2HNO_{3(conc)} = AgNO_{3} + NO_{2} {\uparrow} + H_{2}O}
\mathsf{2Ag + H_2SO_{4} = Ag_2SO_{4} + SO_{2} + H_{2}O}
Լավ լուծվում են նիտրատը, ֆտորիդը, գերքլորատը։ Լուծելի աղերը անգույն են և թունավոր։ Արծաթի սուլֆատը՝ Ag2SO4, սպիտակ բյուրեղական, ջրում վատ լուծվող նյութ է (0,79 գ, 100 մլ ջրում, 20 °C)։
\mathsf{4Ag + 2H_{2}S + O_{2} = 2Ag_{2}S + 2H_{2}O}
Արծաթի կարբոնատը՝ Ag2CO3, դեղնավուն, լուսազգայուն նյութ է, օգտագործվում է օրգանական սինթեզում։ Արծաթի աղերը համապատասխան անիոնների ավելցուկի առկայությամբ առաջացնում են կոմպլեքսային միացություններ՝ K[Ag(CN)2], K3[AgCl4] և այլն։ Արծաթի իոնների ամենաչնչին քանակներն անգամ (2,15•10−9 գ/լ) ունեն մանրէասպան հատկություն։
\mathsf{ 2Na[Ag(CN)_{2}] + Zn = Na_{2}[Zn(CN)_{4}] + 2Ag}


Ֆիզիկական հատկություններ

Արծաթը գեղեցիկ, սպիտակափայլ մետաղ է։ Հալման ջերմաստիճանը՝ 960,5 °C, եռմանը՝ 2212 °C, խտությունը՝ 10503,4 կգ/մ3։ Արծաթը ավելի լավ է հայտնի քան մյուս մետաղները, անդրադարձնում է լույսը (հատկապես ինֆրակարմիր), հաղորդում է ջերմությունը և էլեկտրականությունը։ Չափազանց պլաստիկ է, արծաթից կարելի է գլանել մինչև 10-8 մմ հաստության փայլաթիթեղ։ Քիմիապես քիչ ակտիվ, միացություններում միարժեք, երբեմն երկարժեք և եռարժեք է։
Արծաթը կտրվում է դանակով, 1 գրամը ձգվում է շուրջ 1800 մետր և գլանվում մինչև 0,00025 մմ հաստությամբ նրբաթիթեղի, փայլեցվում է մինչև հայելափայլի, անդրադարձման գործակիցը 95-97% է, կայուն է հիմքերիօքսիդներիկոռոզիայի նկատմամբ, բայց լուծվում է խիտ ազոտական թթվումկալիումի ցիանիդի լուծույթում, անգամ օդի աննշան ծծմբային գազից սևանում է՝ ծածկվելով արծաթի սուլֆատի ¥AgS¤շերտով։ Արծաթի օրինականացված հարգերն են՝ 800,830,875,925,960։ Որքան ցածր է արծաթի հարգը, այնքան շուտ է այն սևանում։ Տարեկան հանույթը կազմում է 100000 տ, հիմնական արտահանողներն ենՄեքսիկան, Կանադան, ԱՄՆ-ն։

No comments:

Post a Comment