Sunday, May 25, 2014

Պատմություն

1. Ապացուցել, որ ավատատիրության ձևավորումը Հայաստանում անխուսափելի էր:
Ավատատիրության ձևավորումը Հայաստանում պայմանավորված էր արտադրության զարգացման անհրաժեշտությամբ: Գոյություն ունեցող ռազմաստրկատիրական կարգը թույլ չէր տալիս զարգացնել արտադրությունը, և պետք էր փոխել գոյություն ունեցող հարաբերությունները, ստրուկներին շահագործելու փոխարեն՝ մարդկանց կապել հողին, ստեղծել բարիք ստեղծելու նոր հնարավորություններ:

2. Թվարկել և հիմնավորել Արշակունյաց Հայաստանի կործանման պատճառները:
1-Կործանման գլխավոր պատճառն էր հայ նախարարների դժգոհությունը Արշակունի վերջին թագավոր Արտաշես Գ-ից

Հիմնավորում

Հայ նախարարները խնդրում էին պարսից թագավոր Վռամ Ե-ին՝ գահընկեց անել Արտաշեսին Գ-ին: Այդպիսով, նախարարների մեղադրանքների վրա հիմնվելով, Վռամը կարողացավ դատի ենթարկել Արտաշես Գ-ին:

2․ Կործանման հիմնական պատճառներից էր նաև, որ Պարսկաստանը չէր ցանկանում, որ Մեծ Հայքում լինի հայկական թագավորություն:

Հիմնավորում

Պարսից թագավորները միշտ ցանկացել են Մեծ Հայքի իրենց մասը դարձնել մարզպանություն: Վռամ Ե-ն կարողացավ օգտագործել առիթը:

3-Հայոց թագավորությունը արդեն թուլացել էր և չունեին արժանի ժառանգորդ:

Հիմնավորում

Արտաշես Գ-ն թույլ թագավոր էր, հեղինակություն չուներ և ավելի շատ մտածում էր անձնական շահերի մասին:


3. Համեմատել 7-րդ և 9-րդ դարերի Հայ-արաբական հարաբերությունները

7-րդ դարի սկզբին արաբները կատարեցին մի քանի արշավանք դեպի Հայաստան: Արաբական արշավանքները դեպի Հայաստան շարունակվեցին 10 տարիների ընթացքում: 7-րդ դարի սկզբներին արաբները միացան իրենց առաջնորդ Մուհամեդին,և նա հիմք դրեց խալիֆայությանը, որը սկսեց նվաճողական պատերազմներ և գրավեց Դվինը: Դվինում սպանվածների թիվը 12000 էր, իսկ գերեվարվածներինը՝ 35000: Երկրորդ արշավանքի հետևանքով (642-643) արաբները գրավեցին Գողթնն ու Նախճավանը: 652թ-ին Թեոդոս Ռշտունին պայմանագիր կնքեց խալիֆ Մուավիայի հետ: Այդ պայմանագրով Հայաստանը երեք տարի արաբներին հարկ չէր վճարելու, որից հետո հարկի չափը որոշելու էին հայերը: Հայաստանում արաբ պաշտոնյաներ և արաբական զորակայաններ չէին լինելու: Փոխարենը հայոց բանակը պետք էր մասնակցեր արաբների մղած կռիվներին: 9-րդ դարի սկզբներին հայերը, օգտվելով արաբական իշխանության
թուլացումից, աստիճանաբար սկսեցին ընդլայնել իրենց տիրույթները և ամրապնդեցին սեփական իշխանությունը: Տեղացիները շարունակ պայքարում էին արաբ ամիրաների դեմ: Հատկապես մեծ դժգոհություններ էին առաջացնում հարկային ծանր բեռը և ժողովրդի հարստահարումը: Պայքարի ու տարբեր ապստամբությունների արդյունքում հայերն աստիճանաբար տիրացան երկրի մեկ երրորդին: 850-855թթ տեղի ունեցավ Արաբական խալիֆայության դեմ հայ ժողովրդի ամենամեծ ապստամբությունը: Դրա արդյունքում Հայաստանում արաբական տիրապետության հիմքերը կտրուկ թուլացան, և Հայաստանը սկսեց պետականության վերականգնումը: 10-րդ դարի կեսերին երկիրը վերականգնեց իր փաստական անկախությունը:

4. Թվարկել Պավլիկյան շարժման առանձնահատկությունները:

Պավլիկյանների աղանդավորական շարժումը մյուս նման շարժումներից տարբերվում էր հատկապես իր հզորությամբ ու տարածվածությամբ: Այս շարժմանը հարում էին գրեթե բոլոր դասերի բազմաթիվ ներկայացուցիչներ: Եկեղեցին բոլոր միջոցներով պայքարում էր նրանց դեմ, քանի որ զգում էր իրական վտանգ իր իշխանության համար: Պավլիկյանները համարում էին, որ պաշտոնական եկեղեցու ու հոգևորականության գոյությունն անիմաստ է, մերժում էին ծիսական արարողակարգերը: Նրանց համոզմունքով՝ գոյություն ուներ ոչ թե մեկ, այլ երկու աստված՝ չար և բարի, չարը ստեղծել էր ողջ նյութականը, իսկ բարին՝ հոգևորը:
Մեկ այլ կարևոր առանձնահատկություն էր այն, որ Պավլիկյանները նաև ռազմական գործողություններով էին վտանգ հանդիսանում բյուզանդական կայսրության համար: Ապաստան ստանալով արաբական խալիֆայության՝ Բյուզանդիային սահմանակից տարածքներում, պավլիկյանները հարձակումներ սկսեցին կայսրության դեմ: Կայսրության կանոնավոր զորքերը մեծ դժվարությամբ կարողացան հաղթել նրանց: Անգամ
պարտվելուց և Բալկաններ տեղահանվելուց հետո պավլիկյանները շարունակում էին իրենց նոր տարածքներում տարածել իրենց գաղափարները:

5. Ապացուցել, որ Հայաստանի անկախության վերականգնումը պետք է տեղի ունենար հենց 9-րդ դարի վերջին:

Ութերորդ դարի կեսերից, ոգևորվելով արաբական խալիֆայությունում սկիզբ առած ներքին հակասություններից, հայ իշխանները սկսեցին ապստամբության մեծ ալիք: Տարբեր գավառներում ժողովուրդը, գտնվելով հարկային մեծ բեռի տակ և դժգոհ լինելով արաբական տիրապետությունից, միավորվում էր նրանց դեմ: Չնայած տարբեր ապստամբությունների դաժան ճնշմանը՝ դժգոհությունների ալիքը շարունակվում էր: Հայ իշխաններից շատերը ձերբակալվում էին կամ սպանվում մարտերի ժամանակ: Այնուամենայնիվ արաբների իշխանությունն այլևս անտանելի էր բնակչության համար:
Երեք ամենակարևոր հանգամանք նպաստեցին, որ Հայաստանը կարողանա վերականգնել իր անկախությունը՝ դուրս մղելով արաբներին: Առաջինը արաբների խալիֆայության թուլացումն էր իրենց արքունիքում գահակալական պայքարի պատճառով: Երկրորդը հարկային ծանր բեռը և ճնշումներն էին, որոնց մարդիկ պարզապես չէին դիմանում: Եվ երրորդը հայ իշխանական նախարարական տոհմերի միաբանված լինելն էր, ինչը թույլ տվեց բազմաթիվ ապստամբություններից հետո վերջնականապես վերականգնել իշխանությունը հայկական տարածքներում:

No comments:

Post a Comment