Sunday, March 9, 2014

Մարտի 8

Հայաստանում մարտի 8-ին սպասում են բոլորը` թե տղամարդիկ, թե կանայք: 
Սակայն շատերը չգիտեն, թե ինչ ծագում ունի այն: Կանանց միջազգային օրվան առնչվող առաջին պատմական իրադարձությունը տեղի է ունեցել 1857թ. մարտի 8-ին, երբ Նյու-Յորքի տեքստիլ գործարանների կին աշխատողներն իրենց իրավունքների պաշտպանության համար քայլերթով անցան քաղաքի փողոցներով: Պատճառը ցածր աշխատավարձն ու աշխատանքի անբավարար պայմաններն էին: Մասնավորապես, բողոքում էին 16-ժամյա աշխատանքի դեմ: Կես դար անց` 1908թ. նույն օրը, Նյու-Յորքի սոցիալ-դեմոկրատական կազմակերպության ակտիվիստները կանանց իրավունքների պաշտպանության համար ցույց կազմակերպեցին: 1909թ. Ամերիկայի սոցիալիստական կուսակցությունը փետրվարի վերջին կիրակին Կանանց ազգային օր հռչակեց:
Առաջին անգամ կանանց միջազգային օրը նշվեց 1911թ.Ավստրիայում, Գերմանիայում, Դանիայում և Շվեյցարիայում: Ռուսաստանում այն առաջին անգամ սկսեցին նշել 1914թ.:
1977թ. Միավորված ազգերի կազմակերպությունը Մարտի 8-ը հռչակեց կանանց միջազգային տոն:
ՀՀ-ի անկախության հռչակումից հետո` 1996թ. մարտի 8-ը հանվեց երկրի պետական տոնացույցից: Փոխարենը ապրիլի 7-ը հռչակվեց Մայրության ու գեղեցկության օր: Այնուհետև`2001թ. ընդունվեց տոների և հիշատակի օրերի մասին նոր օրենք, որով մարտի 8-ը կրկին վերականգնվեց պետական տոնացույցում: Մարտի 8-ից ապրիլի 7-ը մեզանում ոչ պաշտոնապես համարվում է կանանց միամսյակ:

No comments:

Post a Comment