Համեմատության աստիճաններ, որակական ածականի և մակբայի արտահայտած հատկանիշի առավել կամ պակաս լինելը ցույց տվող ձևեր։ Հայերենում համեմատության աստիճանները լինում են դրական, բաղդատական, գերադրական և դրսևորվում են կա՛մ համադրական եղանակով՝ բառի սկզբնաձևի վրա մասնիկ ավելացնելով, կա՛մ վերլուծական եղանակով՝ համեմատության աստիճաններ ցույց տվող բառերի հարադրմամբ։ Ժամանակակից հայերենում գերիշխում է համեմատության աստիճաններ կազմելու երկրորդ եղանակը. համեմատության իմաստն արտահայտվում է մակբայներով (առավել, քիչ ևն), ածականներով (արտակարգ, զարմանալի ևն)։ Համադրական կազմությունը սահմանափակ է (մեծ-ամենամեծ-մեծագույն)։
Համեմատություն
Համեմատությունը պատկերավորման այն միջոցն է, որ որևէ առարկա կամ երևույթ համեմատվում է ուրիշ առարկաների և երևույթների հետ, այն առավել պատկերավոր դարձնելու համար։ Օրինակ ամպերը հոգնած ուղտեր նման նոր են բարձրանում լեռան գլխից։

No comments:
Post a Comment